Ջեկոն իտալական մեկ այլ ակումբ կտեղափոխվի. Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հաստատել է

13 Հունիսի 2019 23:50
Ջեկոն իտալական մեկ այլ ակումբ կտեղափոխվի. Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչը հաստատել է

«Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն կհեռանա հռոմեական ակումբից: Այս մասին տեղեկացրել է Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին:

«Խոսել եմ Ջեկոյի ու Պյանիչի հետ: Վերջինը մնում է «Յուվենթուս»-ում, իսկ Ջեկոն ասաց, որ կտեղափոխվի իտալական մեկ այլ թիմ»- մասնագետի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ բոսնիացին եռամյա պայմանագիր է համաձայնեցրել «Ինտեր»-ի հետ:

Ավարտված մրցաշրջանում Ջեկոն 40 հանդիպում է անցկացրել հռոմեական ակումբի կազմում՝ դառնալով 14 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: