«Էմպոլի»-ի երիտասարդ խաղացողը գալիք շաբաթ կտեղափոխվի «Միլան»

13 Հունիսի 2019 13:25
«Էմպոլի»-ի երիտասարդ խաղացողը գալիք շաբաթ կտեղափոխվի «Միլան»

«Միլան»-ը շուտով ձեռք կբերի «Էմպոլի»-ի կիսապաշտպան Ռադե Կրունիչի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:

25-ամյա բոսնիացու տեղափոխության դիմաց «ռոսոներիներ»-ը կվճարեն 8 մլն եվրո ու նաև բոնուսներ:

Սպասվում է, որ գալիք շաբաթ խաղացողը բուժզննում կանցնի, ինչից հետո քառամյա պայմանագիր կստորագրի «Միլան»-ի հետ:

Կրունիչը «Էպոլի»-ում հանդես է գալիս 2015 թվականից և մինչ օրս դարձել է 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: