«Լիվերպուլ»-ի խաղացողը հայտնվել է «Միլան»-ի ուշադրության կենտրոնում

12 Հունիսի 2019 15:22
«Լիվերպուլ»-ի խաղացողը հայտնվել է «Միլան»-ի ուշադրության կենտրոնում

«Լիվերպուլ»-ի կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենը հայտնվել է «Միլան»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոնրիներ»-ը ցանակնում են խորվաթ ֆուտբոլիստին թիմ հրավիրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նշվում է, որ իտալական կողմն արդեն իսկ հանդիպում է ունեցել Լովրենի գործակալի հետ:

29-ամյա խաղացողը մերսիսայդյան գրանդի գույները պաշտպանում է 2014 թվականից սկսած:

Ավարտված մրցաշրջանում Լովրենը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: