Sky Sports. Դիբալան Ռոնալդուի պատճառով կարող է հեռանալ «Յուվենթուս»-ից

12 Հունիսի 2019 12:33
Sky Sports. Դիբալան Ռոնալդուի պատճառով կարող է հեռանալ «Յուվենթուս»-ից

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան մտածում է թուրինյան ակումբից հեռանալու մասին: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացուն դուր չի գալիս, որ Ռոնալդուի գալուց հետո թիմը խաղում է 4-3-3 մարտավարությամբ: Նա կարծում է, որ այդ սխեմայով խաղալու պարագայում իրեն համապատասխան դիրք չկա:

Նշենք, որ իրավիճակին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Ինտեր»-ը, որոնք պատրաստ են թիմ հրավիրել 25-ամյա հարձակվողին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: