Calciomercato. Իկարդին «Ինտեր»-ի հետ բանակցություններ վարելու փոխարեն կնոջ հետ մեկնել է հանգստի

12 Հունիսի 2019 12:14
Calciomercato. Իկարդին «Ինտեր»-ի հետ բանակցություններ վարելու փոխարեն կնոջ հետ մեկնել է հանգստի

«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին իր պահվածքով հերթական անգամ զարմացրել է թիմի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել էին, որ առաջիկա օրերին պետք է հանդիպեին և քննարկեին ֆուտբոլիստի ապագայի հարցը, սակայն վերջինս առանց զգուշացնելու՝ կնոջ՝ Վանդա Նարայի հետ մեկնել է հանգստի: Նշենք, որ Նարան նաև Իկարդիի գործակալն է: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիներ»-ը ցանկանում են վաճառել արգենտինացու տրանսֆերը, սակայն խաղացողը մտադիր չէ հեռանալ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: