Eurosport. Գվարդիոլան մերժել է «Յուվենթուս»-ի գերշահավետ առաջարկը

12 Հունիսի 2019 11:30
Eurosport. Գվարդիոլան մերժել է «Յուվենթուս»-ի գերշահավետ առաջարկը

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է «Յուվենթուս»-ի գերշահավետ առաջարկից: Այս մասին տեղեկացնում է Eurosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիները պատրաստ էին իսպանացի մասնագետին տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, սակայն վերջինս մերժել է առաջարկը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանից հետո Մասիմիլիանո Ալեգրին հեռացավ «ծեր սինյորա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: