Դուվան Սապատան կարող է վերադառնալ «Նապոլի»

04 Հունիսի 2019 13:53
Դուվան Սապատան կարող է վերադառնալ «Նապոլի»

«Ատալանտա»-ի հարձակվող Դուվան Սապատան կարող է լքել թիմը: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-n: 

28-ամյա խաղացողի հետ բանակցություններ է վարում «Նապոլի»-ն: 

Նշվում է, որ նեապոլիտանցիները արդեն համաձայնության են եկել կոլումբիացու գործակալի հետ, բայց ոչ ակումբի: 

Գործարքի մեջ կարող է ներառվել Ռոբերտո Ինգլեզեի տրանսֆերը: 

Սապատան «Նապոլի»-ի կազմում խաղացել է 2013-15 թվականներին: 

Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 48 խաղի, դարձել 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: