«Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի խաղացողի ծառայություններով

03 Հունիսի 2019 23:44
«Յուվենթուս»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի խաղացողի ծառայություններով

«Տոտենհեմ»-ի եզրային պաշտպան Կիրան Տրիպյերը, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը, որը փոխարինող է փնտրում Ժոաու Կանսելուի համար:

Նախկինում «Նապոլի»-ն Տրիպյերի տրանսֆերի դիմաց առաջարակել է 18-20 մլն եվրո, սակայն «խթաններ»-ը մերժել են այն պահանջելով 35 մլն եվրո:

28-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: