Ա Սերիա. «Ատալանտա»-ն ու «Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայի ուղեգրեր նվաճեցին, «Միլան»-ը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում (տեսանյութեր)

27 Մայիսի 2019 00:36
Ա Սերիա. «Ատալանտա»-ն ու «Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայի ուղեգրեր նվաճեցին, «Միլան»-ը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում (տեսանյութեր)

Րոպեներ առաջ ավարտվեց 2018/19 մրցաշրջանի Ա Սերիայի վերջին տուրը: 

«Ատալանտա»-ն Բերգամոյում 3:1 հաշվով հաղթեց «Սասուոլո»-ին ու զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Ինտեր»-ն ու «Ռոմա»-ն 2:1 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, «Էմպոլի»-ի  ու «Պարմա»-ի նկատմամբ, «Միլան»-ը դրսում 3:2 հաշվով կոտրեց ՍՊԱԼ-ի դիմադրությունը:

Ա Սերիա, 38-րդ տուր

«Սամպդորիա» - «Յուվենթուս»՝ 2:0

«Տորինո» - «Լացիո»՝ 3:1

«Բոլոնյա» - «Նապոլի»՝ 3:2

 «Ֆրոզինոնե» - «Կիևո»՝ 0:0

«Ինտեր» - «Էմպոլի»՝ 3:1

«Կալյարի» - «Ուդինեզե»՝ 1:2 

«Ռոմա» - «Պարմա»՝ 2:1 

ՍՊԱԼ - «Միլան»՝ 2:3

«Ֆիորենտինա» - «Ջենոա»՝ 0:0

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգիրը բաժին հասավ «ներաձուրիներ»-ին, իսկ Եվրոպա լիգայում Ա Սերիան ներկայացնելու են «Միլան»-ը, «Ռոմա»-ն ու «Լացիո»-ն (Իտալիայի գավաթակիր):

Իտալիայի առաջնությունը լքեցին «Էմպոլի»-ն, «Ֆրոզինոնե»-ն ու «Կիևո»-ն:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: