La Gazzetta dello Sport. «Յուվենթուս»-ը սահմանել է Մանջուկիչի հրաժարագինը

26 Մայիսի 2019 15:11
La Gazzetta dello Sport. «Յուվենթուս»-ը սահմանել է Մանջուկիչի հրաժարագինը

«Յուվենթուս»-ն ամռանը կարող է հրաժարվել թիմի հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը դեմ չէ վաճառել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե տեղափոխության դիմաց 15 միլիոն եվրո վճարվի: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ճակատագիրը կախված կլինի թիմի նոր գլխավոր մարզչի որոշումից:

Նշենք, որ Մանջուկիչին իրենց թիմում ցանկանում են տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ն և ևս 2 չինական ակումբ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: