Հուսով եմ՝ կմնամ «Միլան»-ում. Գատուզո

20 Մայիսի 2019 13:32
Հուսով եմ՝ կմնամ «Միլան»-ում. Գատուզո

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է իր ապագայի մասին:

«Հուսով եմ՝ կմնամ «Միլան»-ում: Ինչ էլ որ լինի, շարունակելու եմ մարզչական կարիերաս»,- կարճ և կոնկրետ պատասխանել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «ռոսոներիներ»-ն Ա Սերիայի ավարտից 1 տուր առաջ 65 միավորով 5-րդ հորիզոնականն են զբաղեցնում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի ղեկավարությունը մրցաշրջանի վերջում մտադիր է պաշտոնանկ անել 41-ամյա մասնագետին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: