Sky Sport Italia. Սպալետին «Ինտեր»-ի ֆուտբոլիստին վռնդել է մարզումից

16 Մայիսի 2019 23:41
Sky Sport Italia. Սպալետին «Ինտեր»-ի ֆուտբոլիստին վռնդել է մարզումից

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մարզման ժամանակ դժգոհ է եղել կիսապաշտպան Ժոաո Մարիուի գործողություններից ու նրան տուն է ուղարկել, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, մասնագետը համոզված է եղել, որ պորտուգալացին չի ներդրվել ամբողջությամբ: Նա Մարիուին կոչ է արել փոխել վերաբերմունքն այնպես, որ վաղվա մարզմանն արդյունքն ակնառու լինի:

26-ամյա խաղացողն այս մրցաշրջանում «ներաձուրիներ»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ միլանյան ակումբն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: