Առաջարկում եմ Կլոպին և Գվարդիոլային տեղափոխվել Իտալիա. Դել Պիերո

16 Մայիսի 2019 18:09
Առաջարկում եմ Կլոպին և Գվարդիոլային տեղափոխվել Իտալիա. Դել Պիերո

«Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդրո Դել Պիերոն առաջարկել է «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլային և Յուրգեն Կլոպին աշխատանքը շարունակել Իտալիայում:

«Առաջարկում եմ Կլոպին և Գվարդիոլային տեղափոխվել Իտալիա: Նրանք երկու տարբեր անձնավորություններ են, բայց Կլոպն ավելի մեծ ապագա ունի: Դա երևում է նրա քայլերից ու վերաբերմունքից: Հիշում եմ նրա արձագանքը Չեմպիոնների լիգայի պարտված եզրափակչից հետո: Այլ մարդ լիներ նրա տեղը կչարանար, իսկ նա հոգեպես պատրաստ էր: Կլոպի թիմերը էներգիայով լի են: Կլոպի «Լիվերպուլ»-ում բոլորն իրենց աստղ են զգում»,- իտալացու խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: