«Միլան»-ը մտադիր չէ բաժանվել Պյոնտեկից

16 Մայիսի 2019 13:26
«Միլան»-ը մտադիր չէ բաժանվել Պյոնտեկից

«Միլան»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը:  

Նշվում է, որ «ռոսոներիներ»-ը մտադիր չեն առաջիկայում բաժանվել լեհ ֆուտբոլիստից, չնայած, որ նրա տրանսֆերային արժեքը բարձրացել է: 
 
Իտալական ակումբը ցանկանում է մերժել անգամ 50-55 միլիոն եվրոյանոց առաջարկները, թեև «Ջենոա»-ից նրա տրանսֆերը գնել է 33 միլիոն եվրոյով: 
 
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 40 հանդիպման, դարձել 29 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 
 
Պյոնտեկի տրանսֆերային արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 40 միլիոն եվրո: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: