Իտալիայի Գավաթ. «Լացիո»-ն հաղթանակ տոնեց «Ատալանտա»-ի նկատմամբ և նվաճեց հաղթողի կոչումը (տեսանյութ)

16 Մայիսի 2019 10:09
Իտալիայի Գավաթ. «Լացիո»-ն հաղթանակ տոնեց «Ատալանտա»-ի նկատմամբ և նվաճեց հաղթողի կոչումը (տեսանյութ)

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ Իտալիայի Գավաթի եզրափակիչը, որում «Լացիո»-բ ուժերը չափեց «Ատալանտա»-ի հետ:

Ինձագիի սաները 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին և նվաճեցին գավաթը: Հանդիպման հաշիվը նախ 82-րդ րոպեին բացեց Միլինկովիչ-Սավիչը, իսկ րոպեներ անց Խոակին Կորեան կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Նշենք, որ «Լացիո»-ն պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Իտալիայի Գավաթակիր:

«Ատալանտա» - «Լացիո»՝ 0:2
0:1՝ Միլինկովիչ-Սավիչ (82'), 0:2՝ Կորեա (90')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: