La Repubblica. ՊՍԺ-ն պատրաստ է կլորիկ գումար վճարել Դոնարումայի տրանսֆերի դիմաց

15 Մայիսի 2019 22:46
La Repubblica. ՊՍԺ-ն պատրաստ է կլորիկ գումար վճարել Դոնարումայի տրանսֆերի դիմաց

«Միլան»-ի երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը մտադիր է իտալացուն թիմ հրավիրել առաջիկա ամռանը և պատրաստ է տրանսֆերի դիմաց վճարել 50 մլն եվրո:

«Ռոսոներիներ»-ն իրենց հերթին պատրաստ են բաց թողնել Դոնարումային, եթե ընթացիկ մրցաշրջանում չկարողանան Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը «Միլան»-ի կազմում 37 խաղի է մասանկցել և բաց թողել 32 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: