Corriere dello Sport. Ալեգրին այսօր կհանդիպի «Յուվենթուս»-ի նախագահի հետ

15 Մայիսի 2019 20:17
Corriere dello Sport. Ալեգրին այսօր կհանդիպի «Յուվենթուս»-ի նախագահի հետ

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այսօր հանդիպում կունենա թիմի նախագահ Անդրեա Անյելիի հետ: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը ներկա պահին գտնվում են ակումբի մարզաբազայում, սակայն հանդիպումը տեղի կունենա թիմի մարզումից հետո միայն: Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է իտալացի մասնագետի ապագան:

Նշենք, որ Ալեգրին մտադիր է շարունակել թուրինյան ակումբում իր աշխատանքը, սակայն ցանկանում է կտրուկ ուժեղացնել «ծեր սինյորա»-ի կազմը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: