Ռոնալդուն խնդրել է ձեռք բերել իր նախկին խաղընկերոջ տրանսֆերը

15 Մայիսի 2019 13:23
Ռոնալդուն խնդրել է ձեռք բերել իր նախկին խաղընկերոջ տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ղեկավարությանը խնդրել է հրավիրել իսպանացուն:

Նշվում է, որ «ծեր սինյորա»-ն մտադիր է բանակցությունները սկսել 60 մլն եվրոյից, մինչդեռ «արքայական» ակումբը չի ցանկանում լսել 80 մլն-ից պակաս առաջարկ:

27-ամյա ֆուտբոլիստը մինչև 2022թ. ամառ նախատեսված գործող պայմանագիր ունի մադրիդցիների հետ:

Ընթացիկ մրաշրջանում «Ռեալ»-ի կազմում Իսկոն մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: