Sky Sports. Բակայոկոն կոպտել է Գատուզոյին և հրաժարվել փոխարինման դուրս գալ (տեսանյութ)

07 Մայիսի 2019 10:29
Sky Sports. Բակայոկոն կոպտել է Գատուզոյին և հրաժարվել փոխարինման դուրս գալ (տեսանյութ)

Ա Սերիայի 35-րդ տուրում «Բոլոնյա»-ի դեմ խաղում լեզվակռիվ է եղել «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի և թիմի կիսապաշտպան Թեմուե Բակայոկոյի միջև:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, առաջին խաղակեսի միջնամասում 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է խաղադաշտ մտնել վնասվածք ստացած Լուկաս Բիլյայի փոխարեն: Նա կոպտել է իտալացի մասնագետին և հետ ուղարկել:

Նշենք, որ Բակայոկոն վարձավճարով է հանդես գալիս «ռոսոներիներ»-ի կազմում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: