Ա Սերիա. դժվարին խաղում «Միլան»-ը տանը հաղթեց «Բոլոնյա»-ին (տեսանյութ)

07 Մայիսի 2019 00:35
Ա Սերիա. դժվարին խաղում «Միլան»-ը տանը հաղթեց «Բոլոնյա»-ին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Միլան»-ը «Սան Սիրո»-ում 2:1 հաշվով պարտության մատնեց «Բոլոնյա»-ին:

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացել է Սուսոն: 67-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է Բորինին: 73-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը կրճատել է Դեստրոն:

Հավելենք, որ 74-րդ րոպեին «Միլան»-ի կազմում դաշտից հեռացվեց Պակետան, իսկ խաղավերջում նույն բախտին արժանացան մրցակցի միանգամից երկու խաղացող՝ Սանսոնեն ու Դիկսը:

Այսպիսով, «ռոսոներիներ»-ը վաստակում են 59 միավոր և «Ռոմա»-ի հետ միասին կիսում է 5-6-րդ տեղերը:

«Միլան» - «Բոլոնյա»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: