«Նապոլի»-ի նախագահն առաջարկել է նոր մրցաշար ստեղծել և այն անվանել Եվրոպայի Գավաթ

06 Մայիսի 2019 21:50
«Նապոլի»-ի նախագահն առաջարկել է նոր մրցաշար ստեղծել և այն անվանել Եվրոպայի Գավաթ

«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն առաջարկել է նոր մրցաշար ստեղծել, որը կարող է փոխարինել Չեմպիոնների լիգային և Եվրոպա լիգային:

Դե Լաուրենտի կարծիքով նոր մրցաշարին կարող է մասնակցել 80 թիմ տարբեր երկրներից. Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի առաջնություններից լավագույն 7 թիմերը, իսկ մյուս առաջնություններից լավագույն 4 թիմերը:

«Այդ մրցաշարը ես կանվանեի Եվրոպայի Գավաթ: Հանդիպումները կկայանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ հանգստյան օրերին թիմերը կխաղան ներքին առաջնություններում»,- Դե Լաուրենտի խոսքերն է մեջբերում AS-ը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: