«Յուվենթուս»-ը դեռ բանակցություններ է վարում Գվարդիոլայի հետ

01 Մայիսի 2019 21:14
«Յուվենթուս»-ը դեռ բանակցություններ է վարում Գվարդիոլայի հետ

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորի «Յուվենթուս»-ը: Այս մասին հաղորդում է Il Giornale-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ն շարունակում  է բանակցություններ վարել իսպանացու հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումը կայացել է մարտի 8-ին:

Սպասվում է, որ կողմերը համաձայնության կգան մայիս ամսվա վերջնամասում:

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ «Յուվե»-ն ժամանակից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: