Sky Sport Italia. Գատուզոն որոշել է «Միլան»-ի խաղացողներին 5 օր պահել թիմի մարզաբազայում

01 Մայիսի 2019 19:34
Sky Sport Italia. Գատուզոն որոշել է «Միլան»-ի խաղացողներին 5 օր պահել թիմի մարզաբազայում

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որոշում է կայացրել թիմի ֆուտբոլիստներին 5 օր պահել մարզաբազում: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա մասնագետը հունից դուրս է եկել այն բանից հետո, երբ թիմի կիսապաշտպան Թեմուե Բակայոկոն ուղիղ 1 ժամ ուշացել է մարզումից: Այսպիսով, խաղացողները մարզաբազայից դուրս կգան միայն «Բոլոնյա»-ի դեմ հանդիպումից առաջ, որը կայանալու է մայիսի 6-ին:

Նշենք, որ Ա Սերիայի 34 տուրից հետո «ռոսոներիներ»-ը 56 միավորով 7-րդ տեղն են զբաղեցնում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: