Վան Բոմելը կարող է գլխավորել «Միլան»-ը

01 Մայիսի 2019 13:47
Վան Բոմելը կարող է գլխավորել «Միլան»-ը

ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը կարող է փոխել աշխատանքի վայրը:

Ինչպես հաղորդում է La Repubblica-ն, հոլանդացի մասնագետը հնարավոր է ստանձնի «Միլան»-ի գլխավոր մարզչի պարտականությունները:

Նշվում է, որ «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը ներկայի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին փոխարինող է փնտրում: Իտալական ակումբի կարճ ցուցակում են նաև Մաուրիցիո Սարին («Չելսի»), Էուսեբիո դի Ֆրանչեսկոն (գործազուրկ), Ջան Պյերո Գասպերինին («Ատալանտա»), Լեոնարդու Ժարդիմը («Մոնակո»), Մարկո Ջամպաոլո («Սամպդորիա»), ինչպես նաև Անտոնիո Կոնտեն (գործազուրկ), ով առայժմ չի շտապում բանակցություններ վարել, քանի որ «Միլան»-ը դեռևս չի ապահովել տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում:

Հիշեցնենք, որ 42-ամյա Վան Բոմելը 2011-2012 թվականներին հանդես է եկել միլանյան գրանդի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: