«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին:
«Խեդիրան, Պերինը, ինչպես նաև Մանջուկիչն այլևս չեն խաղա ընթացիկ մրցաշրջանում: Դիբալան բաց կթողնի 20, իսկ Դուգլաս Կոստան և Կասերեսը՝ 10 օր»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում թուրինցիների պաշտոնական կայքը:
Նշենք, որ 32 տուրից հետո «ծեր սինյորա»-ն 84 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: