Դե Ռոսին կարող է այլևս չխաղալ այս մրցաշրջանում

15 Ապրիլի 2019 17:01
Դե Ռոսին կարող է այլևս չխաղալ այս մրցաշրջանում

«Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb.com-ը:  

Իտալացին չի կարողացել մինչև վերջ խաղալ «Ուդինեզե»-ի դեմ հանդիպմանը (1:0) և նշվում է, որ նրա մոտ ազդրի վնասվածք կա: 
 
Վետերան ֆուտբոլիստին ոչ պակաս քան 3 շաբաթ կպահանջվի վերականգնման համար: Ավելի ստույգ ախտորոշումը հայտնի կդառնա այսօր կատարվելիք բուժզննումից հետո: 
 
Սակայն նշվում է, որ այդ վնասվածքը չի ազդի 35-ամյա խաղացողի և «գայլեր»-ի միջև նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների վրա: 
 
Ընթացիկ մրցաշրջանում Դե Ռոսին մասնակցել է 22 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: