Ա Սերիա. «Ինտեր»-ը վստահ խաղով առավելության հասավ «Ֆրոզինոնե»-ի նկատմամբ (տեսանյութ)

15 Ապրիլի 2019 00:26
Ա Սերիա. «Ինտեր»-ը վստահ խաղով առավելության հասավ «Ֆրոզինոնե»-ի նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ֆրոզինոնե»-ին:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց Նայնգոլանը: 37-րդ րոպեին Պերիշիչը կրկնապատկեց այն: 61-րդ րոպեին Կասատայի ջանքերով տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին էլ վերջնական հաշիվը ձևակերպեց Վեսինոն:

«Ներաձուրիներ»-ը 60 միավորով աղյուսակի 3-րդ տեղում են, «Ֆրոզինոնե»-ն ունի 23 միավոր ու 19-րդն է:

«Ֆրոզինոնե» - «Ինտեր»՝ 1:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: