«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը չի որակազրկվի «Միլան»-ի դեմ կայացած խաղում ցուցադրած ոչ մարզական պահվածքի համար: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա Սերիայի կարգապահական կոմիտեն որոշել է չպատժել խորվաթ ֆուտբոլիստին «Միլան»-ի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին միտումնավոր հարվածելու համար: Կոմիտեն հետաքննել է միջադեպը, սակայն ագրեսիվ ոչինչ չի նկատել 32-ամյա խաղացողի գործողություններում:
Հիշեցնենք, որ այդ խաղում թուրինյան ակումբը 2:1 հաշվով հաղթել էր «ռոսոներիներ»-ին: