Մանջուկիչը կարող է որակազրկվել 4 խաղով

09 Ապրիլի 2019 15:13
Մանջուկիչը կարող է որակազրկվել 4 խաղով

«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է որակազրկվել 4 խաղով: Այս մասին տեղեկացնում է gazzetta.it-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ և մտադիր է պատժել մեղավորներին:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը «Միլան»-ի դեմ խաղի ընթացքում ոտքով միտումնավոր հարվածել էր մրցակցի պաշտպան Ալեսիո Ռամոնյոլիին, ինչն էլ վրիպել էր մրցավարների ուշադրությունից: Հաղորդվում է նաև, որ Մանջուկիչը, հնարավոր է, խուսափի պատժից, եթե միջադեպի համար մեղավոր ճանաչվեն VAR-ը և մրցավարական անձնակազմը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: