«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է մի քանի խաղով որակազրկվել: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Խորվաթ ֆուտբոլիստը կարող է պատժվել ոչ մարզական պահվածքի պատճառով:
32-ամյա խաղացողը «Միլան»- դեմ խաղի դրվագներից մեկում հարվածել է մրցակցի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին:
Նշենք, որ մրցավարական անձնակազմի ուշադրությունից աննկատ է մնացել այդ պահը:
Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվեց թուրինյան ակումբի 2:1 հաշվով հաղթանակով: