«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը խոսել է թուրինյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այնպիսի ակումբում, որը մշտապես աջակցում և հոգ է տանում իր խաղացողների մասին: Շնորհակալ եմ թիմի ղեկավարությանը իմ հանդեպ վստահության համար»,- խորվաթ ֆուտբոլիստը գրել է Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք, որ կողմերի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: