«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Ըստ այդմ՝ խորվաթ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 4.5 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը 2015 թվականից է հանդես գալիս թուրինյան ակումբում: