«Յուվենթուս»-ը նոր ռեկորդ է գրանցել

24 Փետրվարի 2019 21:45
«Յուվենթուս»-ը նոր ռեկորդ է գրանցել

Իտալական Սերիա Ա-ի 25-րդ տուրում «Յուվենթուս»-ը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տոնեց «Բոլոնյա»-ի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է ActuFoot-ը, այս հաղթանակից հետո «ծեր սինյորա»-ն դարձավ Ա Սերիայի պատմության մեջ առաջին թիմը, որը 22 հաղթանակ է տոնել 25 տուրերի ընթացքում:

Թուրինյան ակումբը 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Ալեգրիի սաները 2:0 հաշվով զիջել էին «Ատլետիկո»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: