Մարդիկ կարծում են, որ սթրեսի պատճառով եմ այսքան նիհարել. Գատուզո

11 Փետրվարի 2019 13:31
Մարդիկ կարծում են, որ սթրեսի պատճառով եմ այսքան նիհարել. Գատուզո

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտնել է, որ 2019 թվականին ավելի լավ է զգում իրեն:

«Մարդիկ կարծում են, որ սթրեսի պատճառով եմ այսքան նիհարել, սակայն դա այդպես չէ: Պարզապես սկսել եմ քիչ ուտել և խմել, փոխարենը՝ շատ վազել: Երբ 120 սմ-ի պարագայում 100 կգ ես կշռում, դա իսկապես ամոթ է: Իհարկե դա ինձ չի վերաբերում, սակայն նմանատիպ մտքեր ես նույնպես ունեցել եմ, այդ պատճառով էլ որոշեցի փոխվել»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 23 տուրից հետո «ռոսոներիներ»-ը 39 միավորով 4-րդ հորիզոնականն են զբաղեցնում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: