Ա Սերիա. Պյոնտեկի հերթական գոլը. «Միլան»-ը հաղթեց «Կալյարի»-ին ու վերադարձավ Չեմպիոնների լիգայի գոտի

11 Փետրվարի 2019 01:21
Ա Սերիա. Պյոնտեկի հերթական գոլը. «Միլան»-ը հաղթեց «Կալյարի»-ին ու վերադարձավ Չեմպիոնների լիգայի գոտի

Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլան»-ը «Սան Սիրո»-ում հյուրընկալեց «Կալյարի»-ին ու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Խաղն ավարտվեց 3:0:

Միլանյան թիմի կազմում գոլեր հեղինակեցին Պակետան ու Պյոնտեկը, մեկ անգամ էլ մրցակիցը գրավեց սեփական դարպասը:

Այղ հաղթանակից հետո Գատուզոյի սաները վերադարձան 4-րդ հորիզոնական և ունեն 39 միավոր: «Կալյարի»-ն 31 միավորով 15-րդն է:

«Միլան» - «Կալյարի»՝ 3:0

1:0՝ Չեպիտելի (13'-ինքնագոլ), 2:0՝ Պակետա (22'), 3:0՝ Պյոնտեկ (62')

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: