Ա Սերիա. «Յուվենթուս»-ը ջախջախեց «Սասուոլո»-ին, Ռոնալդուն՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

10 Փետրվարի 2019 22:54
Ա Սերիա. «Յուվենթուս»-ը ջախջախեց «Սասուոլո»-ին, Ռոնալդուն՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ  (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում առաջատար «Յուվենթուս»-ը հյուրընկալվեց «Սասուոլո»-ին և վստահ հաղթանակ տոնեց:

Գոլերի հեղինակ դարձան Խեդիրան, Ռոնալդուն ու Ջանը:

Այս խաղից հետո «ծեր սինյորա»-ն, իր հաշվին ունենալով 63 միավոր, վստահորեն գնում է դեպի իր հերթական սկուդետոն, «Սասուոլո»-ն 30 միավորով 11-րդն է:

«Սասուոլո» - «Յուվենթուս»՝ 0:3

0:1՝ Խեդիրա (23'), 0:2՝ Ռոնալդու (70'),  0:3՝ Ջան (86')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: