Շուտով հիանալի մարզավիճակում կլինեմ. Ռոնալդու

03 Փետրվարի 2019 23:11
Շուտով հիանալի մարզավիճակում կլինեմ. Ռոնալդու

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր մարզավիճակի մասին:

«Օրեցօր բարելավում եմ ֆիզիկական վիճակս: Վերջին խաղերում այնքան էլ լավ տպավորություն չէի թողնում, սակայն այժմ ինձ հանգիստ եմ զգում: Համոզված եմ, որ շուտով հիանալի մարզավիճակում կլինեմ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ActuFoot-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: