Ա Սերիա. «Ինտեր»-ը սեփական հարկի տակ սայթաքեց «Բոլոնյա»-ի դեմ խաղում (տեսանյութ)

03 Փետրվարի 2019 22:57
Ա Սերիա. «Ինտեր»-ը սեփական հարկի տակ սայթաքեց «Բոլոնյա»-ի դեմ խաղում (տեսանյութ)

Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Բոլոնյա»-ին: «Ներաձուրիներ»-ն անակնկալ պարտություն կրեցին:

Հանդիպման 33-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ֆեդերիկո Սանտանդերն առաջ մղեց իր թիմին, և դա խաղի միակ գոլն էր:

Այս տուրից հետո միլանյան ակումբը վաստակած 40 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Բոլոնյա»-ն 17 միավորով 18-րդն է:

«Ինտեր» - «Բոլոնյա»՝ 0:1
0:1՝ Սանտանդեր (33')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: