«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը հրաժարվել է տեղափոխվել Չինաստան: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Շանհայ ՍԻՊԳ»-ը պատրաստ էր 32-ամյա ֆուտբոլիստին գերշահավետ պայմանագիր առաջարկել, սակայն խաղացողը կտրականապես մերժել է:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը ներկա պահին շարունակում է ապաքինվել ազդրի ծանր վնասվածքից: Սպասվում է, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ մոտ 3-4 ամսից: