«Յուվենթուս»-ը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց «Միլան»-ին ու դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

16 Հունվարի 2019 23:28
«Յուվենթուս»-ը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց «Միլան»-ին ու դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի՝ «Յուվենթուս» - «Միլան» հանդիպումը:

Խաղն ավարտվեց թուրինյան գրանդի նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 61-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Հարկ է նշել, որ 73-րդ րոպեին «ռոսոներիներ»-ի կազմում խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն:

Այսպիսով, «Յուվենթուս»-ն իր պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

«Յուվենթուս» - «Միլան»՝ 1:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: