Մանջուկիչը ստիպված կլինի բաց թողնել 3-4 ամիս

16 Հունվարի 2019 22:02
Մանջուկիչը ստիպված կլինի բաց թողնել 3-4 ամիս

«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը սպասվածից երկար ժամանակ չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է Top Calcio 24-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստն առաջիկայում ստիպված կլինի վիրահատության ենթարկվել, որից հետո ապաքինման համար կպահանջվի 3-4 ամիս:

Ներկա պահին «ծեր սինյորա»-ի կազմում վնասվածքից շարունակում են վերականգնվել նաև Խուան Կուադրադոն և Անդրե Բարցալին:

Ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչը «Յուվե»-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: