Ալկանատարան հայտնվել է «Յուվենթուս»-ի դիտակետում

12 Հունվարի 2019 23:02
Ալկանատարան հայտնվել է «Յուվենթուս»-ի դիտակետում

«Յուվենթուս»-ը շարունակում է տարբերակներ փնտրել թիմի կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու համար: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ն սկսել է հետաքրքրվել «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանատարայի ծառայություններով: Իտալական գրանդը մտադիր է իսպանացու տրանսֆերի վերաբերյալ մյունխենցիներին առաջարկ կատարել գալիք ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Ալկանատարան «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: