«Միլան»-ը փոխարինող է գտել Իգուաինին

12 Հունվարի 2019 21:24
«Միլան»-ը փոխարինող է գտել Իգուաինին

«Միլան»-ի մարզչական շտաբը սկսել է հետաքրքրվել «Մոնակո»-ի փորձառու հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիներ»-ը կոլումբացուն դտարկում են որպես Գոնսալո Իգուաինին փոխարինող, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Չելսի»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն ֆրանսիական թիմի կազմում մասանկցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: