«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչն առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթի ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի և շարք կվերադառնա մոտ 4 շաբաթից:
Այսպիսով, Մանջուկիչը ստիպված կլինի բաց թողնել Իտալիայի Գավաթի շրջանակում կայանալիք «Բոլոնյա»-ի դեմ խաղն, Իտալիայի Սուպերգավաթի՝ «Միլան»-ի դեմ խաղն ու նաև Ա Սերիայի շրջանակում կայանալիք «Կիևո»-ի դեմ հանդիպումը:
Ընթացիկ մրցաշրջանում փորձառու հարձակվողը մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 9 գոլի հեղինակ: