«Միլան»-ը միացել է Ֆելայինիի տրանսֆերի համար մղվող պայքարին

12 Հունվարի 2019 13:51
«Միլան»-ը միացել է Ֆելայինիի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Միլան»-ը միացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի տրանսֆերի համար մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է Het Nieuwsblad-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «ռոսոներիներ»-ը մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ հրավիրել բելգիացուն: Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում «կարմիր սատանաներ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի կողմից:

Նշենք, որ Ֆելայինիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Պորտու»-ն և չինական «Գուանչժոու Էվերգրանդ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: