«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Իգուաինի շուրջ բամբասանքները շատ են, բայց, եթե դուք տեսնեք, թե նա ինչպես է մարզվում, ինչ ջանքեր է գործադրում, ապա չեք հավատա այդ լուրերին:
Մնացածը կախված է նրա գործակալից և Լեոնարդոյից: Հույս ունեմ, որ Իգուաինը կմնա, իսկ եթե ոչ, ապա նոր կտեսնենք: Եթե նա շարունակի նման պրոֆեսիոնալ կերպով իրեն պահել, ապա ես խնդիրներ չեմ ունենա»,- իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Ավելի վաղ, տեղեկություն կար, որ Իգուաինը, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Չելսի»: