«Ինտեր»-ն Իկարդիին փոխարինող է գտել «Յուվենթուս»-ում

11 Հունվարի 2019 23:00
«Ինտեր»-ն Իկարդիին փոխարինող է գտել «Յուվենթուս»-ում

«Ինտեր»-ը շարունակում է նոր հարձակվողի փնտրել, ով կկարողանա փոխարինել Մաուրո Իկարդին, ով իր հերթին ցանկություն ունի փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիներ»-ը որպես արգենտինացուն փոխարինող դիտարկում են «Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալային: Վերջինիս տրանսֆերը ներկա պահին գնահատվում է մոտ 110 մլն եվրո:

Հիշեցնենք, որ «Ինտեր»-ը մինչ օրս դեռ չի կարողանում համաձայնության գալ Իկարդիի հետ նոր պայմանագրի հարցում:

Արգենտինացի գոլահարի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալ»-ը, «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: