«Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը կարող է բաց թողնել Իտալիայի Սուպերգավաթի՝ «Միլան»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է Football-Italia-ն:
Աղբյուրը հաղորդում է, որ խորվաթ հարձակվողը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Նշվում է, որ խաղացողը պատրաստ չի լինի նաև Իտալիայի գավաթի խաղարկության՝ «Բոլոնիա»-ի դեմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու հունվարի 12-ին:
Հավելենք, որ սուպերգավաթային խաղը կայանալու է հունվարի 16-ին՝ ԱՄԷ-ում: