Կրիշտիանուն հոգեկան հիվանդ է. Ռոնալդուի նախկին ընկերուհի

09 Հունվարի 2019 19:27
Կրիշտիանուն հոգեկան հիվանդ է. Ռոնալդուի նախկին ընկերուհի

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին՝ Ժասմին Լենարդը հայտարարել է, որ պատրաստվում է աջակցել Կետրին Մայորգային, ով պորտուգալացուն մեղադրում է բռնաբարության մեջ:

«Մայորգային և փաստաբաններին առաջարկում եմ կապ հաստատել ինձ հետ: Ցանկանում եմ օգնել հետաքննության ընթացքում, քանի որ ինֆորմացիա ունեմ, որը կարող է նոր ընթացք տալ գործին:

Կրիշտիանուն այս անգամ չի կարող ջրից չոր դուրս գալ: Մենք երկար հարաբերություններ ենք ունեցել, և կարող եմ հավաստիացնել, որ նա հոգեկան հիվանդ է:

Իմ մոտ հաղորդագրություններ կան պահպանված, որտեղ Կրիշտիանուն պատմում է, թե ինչ վատ է վերաբերվել իր երեխաների մորը:

Բայց հեռու չգնանք՝ ինձ նույնպես բազմիցս սպառնացել է, որ եթե հանդիպեմ մեկ ուրիշի հետ կամ հեռանամ տնից՝ կառևանգեն ինձ, մարմինս կմասնատեն և կնետեն գետը»,- գրել է Լենարդը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ 33-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ շուտով ամեն ինչ կպարզվի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: