«Յուվենթուս»-ը պլանավորում է Մարիո Մանջուկիչի հետ՝ մինչև 2022 թվականը ժամկետով նոր համաձայնագիր կնքել, տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, թուրինյան ակումբի ղեկավարությունը շատ գոհ է խորվաթ հարձակվողի ելույթներից և ցանկանում է ամեն գնով պահել նրան թիմում:
32-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2020 թվականին:
Ավելի վաղ Մանջուկիչը հայտարարել էր, որ ավարտում է ելույթները Խորվաթիայի հավաքականի կազմում:
Այս մրցաշրջանում Ա Սերիայում իտալական ակումբի կազմում վետերանը 16 խաղի է մասնակցել, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: